Ռիոյի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի 66 կգ քաշայինների փոխչեմպիոնի տիտղոսը նվաճած Միհրան Հարությունյանը հայտարարել է, որ ոմանք իրեն թույլ չեն տալիս դառնալ չեմպիոն:
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչ Միհրան Հարությունյանը խայտառակ կողմնակալ մրցավարության հետեւանքով զրկվեց հաղթանակից սերբ Դավոր Ստեֆանեկի հետ եզրափակիչ գոտեմարտում (1:1 հաշիվ, վերջին միավորը ստացել էր Ստեֆանեկը):
«Ես չեմ պարտվել: Առաջին անգամ կյանքում չեմ ամաչում դա ասել: Եվրոպական խաղերում, աշխարհի առաջնությունում, այս Օլիմպիական խաղերում նրանք ինձ պարզապես թույլ չեն տալիս բարձրանալ առաջին տեղ, որը ես վաստակել եմ: Եթե ես պարտվեմ՝ այո, ես կընդունեմ, բայց երբ հաղթում եմ՝ նրանք ինձ պետք է տան հնարավորություն կանգնել առաջին տեղը: Ես հիասթափված եմ եւ ոչինչ չեմ ցանկանում ավելին ասել:
Ես հաղթում էի 1:0 հաշվով, աշխատում է ակտիվ, առաջին համարով ամբողջ գոտեմարտի ընթացքում: Իսկ ինձ նստեցնում էին պարտեր, ինչ-որ նկատողություն տվեցին: Ես չգիտեմ: Ներողություն, բայց այլեւս ոչինչ չեմ ցանկանում մեկնաբանել»,- Միհրան Հարությունյանի խոսքը մեջբերում է rsport-ը:
Հիշեցնենք, որ հանրագիր-պահանջների միջազգային change.org կայքում բացվել է Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ), Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային եւ ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախին հասցեագրված հանրագիր Միհրան Հարությունյանի նկատմամբ արդարությունը վերականգնելու պահանջով, որին կարելի է միանալ հետեւյալ հղումով change.org
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում