Ամերիկացի հայտնի ռեպեր The Game-ը հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանին ու Միհրան Հարությունյանին շնորհավորել է Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում նվաճած մեդալների առթիվ:
«Կյանքիս վերջին 10 տարիներին բնակվում եմ Գլենդեյլում, որտեղ հայերը շատ-շատ են, ունեմ լավ հայ ընկերներ: Շնորհավորում եմ Արթուր Ալեքսանյանին 20 տարի անց Հայաստանին օլիմպիական ոսկե մեդալ պարգեւելու առթիվ: Շնորհավորում եմ նաեւ Միհրան Հարությունյանին՝ գործադրած ջանքերի ու արծաթե մեդալի կապակցությամբ: Չնայած՝ նրա հանդեպ անարդար էին եւ թույլ չտվեցին նվաճել ոսկե մեդալ: Երկուսին էլ շնորհավորում եմ: Տղանե՛ր, դուք եւ ձեր հայրենիքն արժանի եք դրան»,- Instagram-ում գրել է The Game-ը:
Հիշեցնենք, որ 24-ամյա Ալեքսանյանն օլիմպիական չեմպիոն էր դարձել 98 կգ քաշային կարգում, իսկ Միհրան Հարությունյանը կողմնակալ մրցավարության պատճառով եզրափակիչում պարտվել էր սերբ Դավոր Շտեֆանեկին եւ բավարարվել արծաթե մեդալով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:48 , 22 սեպտեմբերի
22:58 , 22 սեպտեմբերի
22:16 , 22 սեպտեմբերի
21:12 , 22 սեպտեմբերի
20:21 , 22 սեպտեմբերի
19:52 , 22 սեպտեմբերի
19:16 , 22 սեպտեմբերի
18:50 , 22 սեպտեմբերի
18:04 , 22 սեպտեմբերի
17:15 , 22 սեպտեմբերի