20:52  ,  18 օգոստոսի, 2016

Հանրագիր-պահանջ ՄՕԿ-ին. Վերականգնել արդարությունը, ոսկե մեդալը շնորհել Միհրան Հարությունյանին

Հանրագիր-պահանջների միջազգային change.org կայքում բացվել է Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ), Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային եւ ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախին հասցեագրված հանրագիր հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի 66 կգ քաշային մարզիկ Միհրան Հարությունյանի նկատմամբ արդարությունը վերականգնելու պահանջով։

Հիշեցնենք, որ հունահռոմեական ըմբշամարտի 66 կգ քաշային կարգի եզրափակիչում Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը կողմնակալ մրցավարության պատճառով պարտվեց սերբ Դավոր Ստեֆանեկին։

Հանրագիր-պահանջին կարելի է միանալ հետեւյալ հղումով change.org

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում