18:11  +04,  18 օգոստոսի, 2016

ՀԱՕԿ-ի դիրքորոշումը. Միհրան Հարությունյանի «գեղեցիկ եւ համառ պայքարն ավարտվեց 1-1, հաղթանակը մրցավարները տվեցին Ստեֆանեկին» (ֆոտո)

Ռիոյի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարի 66 կգ քաշայինների եզրափակիչում Միհրան Հարությունյանը խայտառակ կոմնակալ եւ անարդար մրցավարության հետեւանքով զրկվել է ոսկե մեդալից։ Այս փաստը անվիճելի է եւ ենթադրում է պաշտոնական դիրքորոշում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կողմից։

Օլիմպիական եզրափակիչում Միհրան Հարությունյանի մրցակիցը սերբ Դավոր Ստեֆանեկն էր։ Անարդարությունը կապվում է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի սերբ նախագահ Նենադ Լալովիչի գործոնի հետ։

Սակայն Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն դեռ պաշտոնապես դիրքորոշում չի հայտնել այս իրավիճակի վերաբերյալ, իսկ կազմակերպության պաշտոնական կայքը եզրափակիչի մասին լուրում գրել է.

«Գեղեցիկ եւ համառ պայքարն ավարտվեց 1-1, եւ քանի որ սերբը վերջինն էր միավոր վաստակել, հաղթանակը մրցավարները տվեցին Ստեֆանեկին»։

Պաշտոնական կայքի հրապարակումը համարվում է կազմակերպության պաշտոնական դիրքորոշում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս