18:11 18 օգոստոսի, 2016Ռիոյի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարի 66 կգ քաշայինների եզրափակիչում Միհրան Հարությունյանը խայտառակ կոմնակալ եւ անարդար մրցավարության հետեւանքով զրկվել է ոսկե մեդալից։ Այս փաստը անվիճելի է եւ ենթադրում է պաշտոնական դիրքորոշում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կողմից։
Օլիմպիական եզրափակիչում Միհրան Հարությունյանի մրցակիցը սերբ Դավոր Ստեֆանեկն էր։ Անարդարությունը կապվում է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի սերբ նախագահ Նենադ Լալովիչի գործոնի հետ։
Սակայն Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն դեռ պաշտոնապես դիրքորոշում չի հայտնել այս իրավիճակի վերաբերյալ, իսկ կազմակերպության պաշտոնական կայքը եզրափակիչի մասին լուրում գրել է.
«Գեղեցիկ եւ համառ պայքարն ավարտվեց 1-1, եւ քանի որ սերբը վերջինն էր միավոր վաստակել, հաղթանակը մրցավարները տվեցին Ստեֆանեկին»։
Պաշտոնական կայքի հրապարակումը համարվում է կազմակերպության պաշտոնական դիրքորոշում։

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.