7-ակի օլիմպիական չեմպիոն Ուսեյն Բոլթը Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի 200 մետր վազքի կիսաեզրափակիչի եզրագծի մոտ ցուցադրել է իր գերիշխանությունն այս վազքատարածությունում: Ջամայկացի արագավազորդը վերջնամասում ժպտալով նվազեցրել է արագությունը, սակայն երկրորդ տեղը գրաված կանադացի Անդե Դե Գրասը չի կարողացել շրջանցել նրան:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում աշխարհի 11-ակի չեմպիոնը գրանցել էր լավագույն արդյունքը՝ 19,78 վայրկյան:
Այս վազքատարածությունում Բոլթի գլխավոր մրցակիցներից ամերիկացի Ջաստին Գեթլինը եւ ջամայկացի Յոհան Բլեյքը չէին հաղթահարել կիսաեզրափակիչի արգելքը: 200 մետր վազքի եզրափակիչը կկայանա օգոստոսի 18-ի գիշերը:
Հիշեցնենք, որ 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Բոլթը Ռիո-2016-ում արդեն ոսկե մեդալ է նվաճել 100 մետր վաքում: Դրանից հետո նա նշել էր, որ պետք է աշխարհի ռեկորդ սահմանի 200 մետրում: 200 մետրի աշխարհի ռեկորդը եւս պատկանում է նրան՝ 19,19 վայրկյան:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում