Բաքվում կայացած Եվրոպական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ոսկե մեդալակիր, ռուսաստանահայ Ստեփան Մարյանյանն աջակցություն է հայտնել Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի 66 կգ քաշային կարգի փոխչեմպիոնի տիտղոսը նվաճած Միհրան Հարությունյանին, որը կողմնակալ մրցավարության պատճառով եզրափակիչում պարտվել էր սերբ Դավոր Շտեֆանեկին:
«Այսօր դու լավագույններից լավագույնն էիր: Դու չեմպիոն ես»,- «ВКонтакте» սոցիալական ցանցում գրել է Ստեփան Մարյանյանը՝ տեղադրելով հայ ըմբիշի լուսանկարն ու իր գրառմանն ավելացնելով #hayastan #armenia հաշթեգը:
Հիշեցնենք, որ Ստեփան Մարյանյանը Ռուսաստանի թիմի կազմում չի մեկնել Ռիո-2016-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:07 , 7 նոյեմբերի 
20:52 , 7 նոյեմբերի
20:33 , 7 նոյեմբերի
20:12 , 7 նոյեմբերի
17:24 , 7 նոյեմբերի 
17:13 , 7 նոյեմբերի
09:06 , 7 նոյեմբերի
00:48 , 7 նոյեմբերի
00:27 , 7 նոյեմբերի
23:57 , 6 նոյեմբերի