Բաքվում ոսկե մեդալ նվաճած Ստեփան Մարյանյանը՝ Միհրան Հարությունյանին. Դու չեմպիոն ես

11:35   18 օգոստոսի, 2016

Բաքվում կայացած Եվրոպական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ոսկե մեդալակիր, ռուսաստանահայ Ստեփան Մարյանյանն աջակցություն է հայտնել Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի 66 կգ քաշային կարգի փոխչեմպիոնի տիտղոսը նվաճած Միհրան Հարությունյանին, որը կողմնակալ մրցավարության պատճառով եզրափակիչում պարտվել էր սերբ Դավոր Շտեֆանեկին:

«Այսօր դու լավագույններից լավագույնն էիր: Դու չեմպիոն ես»,- «ВКонтакте» սոցիալական ցանցում գրել է Ստեփան Մարյանյանը՝ տեղադրելով հայ ըմբիշի լուսանկարն ու իր գրառմանն ավելացնելով #hayastan #armenia հաշթեգը:

Հիշեցնենք, որ Ստեփան Մարյանյանը Ռուսաստանի թիմի կազմում չի մեկնել Ռիո-2016-ին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.