10:10  +04,  18 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Պատմական նվաճման հասած ճապոնացի ըմբիշը մտադիր է պայքարել 5-րդ ոսկու համար

Ճապոնուհի Կաորի Իտոն Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի կանանց 58 կգ քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո հայտարարել է, որ մտադիր է ոսկե մեդալի համար պայքարել նաեւ հաջորդ Խաղերում:

Ռիո-2016-ում 32-ամյա ճապոնուհին դարձել էր քառակի օլիմպիական չեմպիոն: Նա ոսկե մեդալ էր նվաճել նախորդ 3 Օլիմպիական խաղերում: Իտոն դարձել է առաջին մարզուհին, որը ոսկե մեդալակիր է դառնում 4 Օլիմպիական խաղերի ըմբշամարտի կանանց մրցաշարում:

Ռիո-2016. 31-րդ Օլիմպիական խաղեր 

Ազատ ոճի ըմբշամարտ, կանայք, 58 կգ

1. Կաորի Իտո (Ճապոնիա)

2. Վալերիա Կոբլովա-Ժոլոբովա (Ռուսաստան)

3. Մարվա Ամրի (Թունիս)

3. Սաքշի Մալիկ (Հնդկաստան)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ