09:33  ,  17 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Հայաստանի վերջին աթլետի արդյունքը

Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի աթլետիկայի մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Ամալյա Շառոյանը 36-րդ տեղը գրավեց հեռացատկի մրցաշարում: 28-ամյա մարզուհին գրանցեց 5.95 մետր արդյունք:

Աթլետիկայի Հայաստանի թիմն ավարտեց ելույթը Ռիո-2016-ում, որին մասնակցեց 5 մարզիկով:

Ավելի վաղ Լիլիթ Հարությունյանն օգոստոսի 15-ին ուժերը փորձել էր 400 մետր արգելավազքում եւ 1 րոպե 03.13 վայրկյան արդյունքով գրավել վերջին՝ 48-րդ տեղը: 

Նույն օրը հայ աթլետներից պայքարի մեջ էին մտել նաեւ եռացատկորդ Լեւոն Աղասյանը ու արագավազորդներ Դիանա Խուբեսերյանը եւ Գայանե Չիլոյանը, որոնք չէին հաղթահարել 200 մետր վազքի որակավորման փուլի արգելքը: Չիլոյանը 25.03 վայրկյան անդյունքով գրավել էր 66-րդ տեղը, Խուբեսերյանը 25.16 վայրկյանով 67-րդն էր, իսկ Աղասյանը 15.54 մետր արդյունքով զբաղեցրել էր 36-րդ տեղը:

Հիշեցնենք, որ աթլետիկայի Հայաստանի թիմն Օլիմպիական խաղերին պէտք է մասնակցեր 6 մարզիկով, սակայն հեռացատկորդ Գոռ Ներկարարյանը չէր հայտավորվել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում