09:33 17 օգոստոսի, 2016Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի աթլետիկայի մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Ամալյա Շառոյանը 36-րդ տեղը գրավեց հեռացատկի մրցաշարում: 28-ամյա մարզուհին գրանցեց 5.95 մետր արդյունք:
Աթլետիկայի Հայաստանի թիմն ավարտեց ելույթը Ռիո-2016-ում, որին մասնակցեց 5 մարզիկով:
Ավելի վաղ Լիլիթ Հարությունյանն օգոստոսի 15-ին ուժերը փորձել էր 400 մետր արգելավազքում եւ 1 րոպե 03.13 վայրկյան արդյունքով գրավել վերջին՝ 48-րդ տեղը:
Նույն օրը հայ աթլետներից պայքարի մեջ էին մտել նաեւ եռացատկորդ Լեւոն Աղասյանը ու արագավազորդներ Դիանա Խուբեսերյանը եւ Գայանե Չիլոյանը, որոնք չէին հաղթահարել 200 մետր վազքի որակավորման փուլի արգելքը: Չիլոյանը 25.03 վայրկյան անդյունքով գրավել էր 66-րդ տեղը, Խուբեսերյանը 25.16 վայրկյանով 67-րդն էր, իսկ Աղասյանը 15.54 մետր արդյունքով զբաղեցրել էր 36-րդ տեղը:
Հիշեցնենք, որ աթլետիկայի Հայաստանի թիմն Օլիմպիական խաղերին պէտք է մասնակցեր 6 մարզիկով, սակայն հեռացատկորդ Գոռ Ներկարարյանը չէր հայտավորվել:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.