04:10  +04,  17 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Հայաստանի առաջընթացը մեդալային հաշվարկում (աղյուսակ)

Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 16-ին նվաճած մեկ ոսկե եւ 2 արծաթե մեդալներից հետո Հայաստանը բարելավեց դիրքը մեդալային հաշվարկում: Հայաստանը մեդալների քանակը հասցրեց 4-ի (1 ոսկի, 3 արծաթ)՝ բարձրանալով 36-րդ տեղ:

Մրցումային 11-րդ օրը գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն օլիմպիական չեմպիոն էր դարձել հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 98 կգ քաշային կարգում, իսկ 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել էր եզրափակիչում եւ բավարարվել արծաթե մեդալով: Գերծանր քաշային ծանրորդ Գոռ Մինասյանն էլ նվաճել էր Հայաստանի չորրորդ մեդալը՝ դառնալով օլիմպիական փոխչեմպիոն: Օգոստոսի 15-ին էլ 19-ամյա ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը երկրորդ տեղն էր գրավել 105 կգ քաշային կարգում՝ նվաճելով Հայաստանի առաջին մեդալը:

Մեդալային հաշվարկի ընթացիկ առաջատարն է ԱՄՆ-ը, որի մարզիկները նվաճել են 28 ոսկե, 28 արծաթե ու 27 բրոնզե մեդալ:

Երկրորդ տեղում գտնվող բրիտանացիներն ունեն 19 ոսկե, 19 արծաթե եւ 12 բրոնզե մեդալ, իսկ երրորդ տեղում է Չինաստանը՝ 17 ոսկի, 15 արծաթ, 18 բրոնզ: Ռուսները չորրորդն են 12 ոսկե, 12 արծաթե ու 14 բրոնզե մեդալով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս