Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի աթլետիկայի մրցաշարում Հայաստանի նախավերջին ներկայացուցիչ Լիլիթ Հարությունյանն ուժերը փորձեց 400 մետր արգելավազքում եւ գրավեց վերջին՝ 48-րդ տեղը: Հայ մարզուհին հանդես եկավ երրորդ 8-յակում եւ գրանցեց
1 րոպե 03.13 վայրկյան արդյունք: 8 ենթախմբերում եզրափակիչի ուղեգիր նվաճեցին 1-3-րդ տեղ գրաված մարզուհիները:
Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին հայ աթլետներից պայքարի մեջ էին մտել նաեւ եռացատկորդ Լեւոն Աղասյանը ու արագավազորդներ Դիանա Խուբեսերյանը եւ Գայանե Չիլոյանը, որոնք չէին հաղթահարել 200 մետր վազքի որակավորման փուլի արգելքը: Չիլոյանը 25.03 վայրկյան անդյունքով գրավել էր 66-րդ տեղը, Խուբեսերյանը 25.16 վայրկյանով 67-րդն էր, իսկ Աղասյանը 15.54 մետր արդյունքով զբաղեցրել էր 36-րդ տեղը:
Աթլետիկայի մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Ամալյա Շառոյանը հեռացատկի մրցաշարում հանդես կգա օգոստոսի 17-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:07 , 7 նոյեմբերի 
20:52 , 7 նոյեմբերի
20:33 , 7 նոյեմբերի
20:12 , 7 նոյեմբերի
17:24 , 7 նոյեմբերի 
17:13 , 7 նոյեմբերի
09:06 , 7 նոյեմբերի
00:48 , 7 նոյեմբերի
00:27 , 7 նոյեմբերի
23:57 , 6 նոյեմբերի