09:55 16 օգոստոսի, 2016Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի աթլետիկայի մրցաշարում Հայաստանի նախավերջին ներկայացուցիչ Լիլիթ Հարությունյանն ուժերը փորձեց 400 մետր արգելավազքում եւ գրավեց վերջին՝ 48-րդ տեղը: Հայ մարզուհին հանդես եկավ երրորդ 8-յակում եւ գրանցեց
1 րոպե 03.13 վայրկյան արդյունք: 8 ենթախմբերում եզրափակիչի ուղեգիր նվաճեցին 1-3-րդ տեղ գրաված մարզուհիները:
Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին հայ աթլետներից պայքարի մեջ էին մտել նաեւ եռացատկորդ Լեւոն Աղասյանը ու արագավազորդներ Դիանա Խուբեսերյանը եւ Գայանե Չիլոյանը, որոնք չէին հաղթահարել 200 մետր վազքի որակավորման փուլի արգելքը: Չիլոյանը 25.03 վայրկյան անդյունքով գրավել էր 66-րդ տեղը, Խուբեսերյանը 25.16 վայրկյանով 67-րդն էր, իսկ Աղասյանը 15.54 մետր արդյունքով զբաղեցրել էր 36-րդ տեղը:
Աթլետիկայի մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Ամալյա Շառոյանը հեռացատկի մրցաշարում հանդես կգա օգոստոսի 17-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.