Բրազիլիան ներկայացնող Էդուարդ Սողոմոնյանը չհաղթահարեց Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 130 կգ քաշայինների որակավորման փուլը: Առաջին գոտեմարտում հայ ըմբիշը 1 րոպե 43 վայրկյանում 0:8 հաշվով պարտվեց վրացի Լակոբի Կախալային: Եթե վրացի ըմբիշը դուրս գա եզրափակիչ, Էդուարդ Սողոմոնյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար:
Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին պայքարի մեջ էր մտել նաեւ 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը, որը որակավորման փուլում 0:3 հաշվով պարտվեց հունգարացի Վիկտոր Լյորինցին: Հունգարացին դուրս է եկել 1/8 եզրափակիչ, որտեղ կհանդիպի ռուսաստանցի Դավիդ Չակվետաձեի հետ: Եթե Լյորինցը հասնի եզրափակիչ, Մաքսիմ Մանուկյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:07 , 7 նոյեմբերի 
20:52 , 7 նոյեմբերի
20:33 , 7 նոյեմբերի
20:12 , 7 նոյեմբերի
17:24 , 7 նոյեմբերի 
17:13 , 7 նոյեմբերի
09:06 , 7 նոյեմբերի
00:48 , 7 նոյեմբերի
00:27 , 7 նոյեմբերի
23:57 , 6 նոյեմբերի