Ռիո-2016. Էդուարդ Սողոմոնյանը եւս պարտվեց մեկնարկում

17:30   15 օգոստոսի, 2016

Բրազիլիան ներկայացնող Էդուարդ Սողոմոնյանը չհաղթահարեց Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 130 կգ քաշայինների որակավորման փուլը: Առաջին գոտեմարտում հայ ըմբիշը 1 րոպե 43 վայրկյանում 0:8 հաշվով պարտվեց վրացի Լակոբի Կախալային: Եթե վրացի ըմբիշը դուրս գա եզրափակիչ, Էդուարդ Սողոմոնյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար:

Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին պայքարի մեջ էր մտել նաեւ 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը, որը որակավորման փուլում 0:3 հաշվով պարտվեց հունգարացի Վիկտոր Լյորինցին: Հունգարացին դուրս է եկել 1/8 եզրափակիչ, որտեղ կհանդիպի ռուսաստանցի Դավիդ Չակվետաձեի հետ: Եթե Լյորինցը հասնի եզրափակիչ, Մաքսիմ Մանուկյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.