17:03  ,  15 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Դիանա Խուբեսերյանի եւ Գայանե Չիլոյանի համեստ արդյունքները

Հայաստանը ներկայացնող Դիանա Խուբեսերյանը եւ Գայանե Չիլոյանը մեկնարկեցին Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի աթլետիկայի մրցաշարում: Նրանք հանդես եկան 200 մետր վազքի որակավորման փուլում, որը հաղթահարել չհաջողվեց: Խուբեսերյանը 25.16 վայրկյան արդյունքով 7-րդն էր չորրորդ մրցահերթում, իսկ Չիլոյանը 25.03 վայրկյան անդյունքով եզրափակել է 5-րդ ութնյակըԳայանեն գրավել է 66-րդ տեղը, իսկ Դիանան՝ 67-րդ:

Եզրափակիչի ուղեգիր են նվաճել մրցահերթերում առաջին եւ երկրորդ տեղ գրաված աթլետները, իսկ հայ մարզուհիները լքեցին պայքարից:

Ռիո-2016-ի աթլետիկայի մրցաշարում օգոստոսի 15-ին կմեկնարկի նաեւ եռացատկորդ Լեւոն Աղասյանը, իսկ 400 մետր արգելավազքում հանդես կգա Լիլիթ Հարությունյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում