11:33  ,  15 օգոստոսի, 2016

Դանիա - Հայաստան խաղի տոմսերը՝ 47 եվրո

Դանիայի եւ Հայաստանի ազգային հավաքականների միջեւ ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի առաջին տուրի խաղի տոմսերը հայ երկրպագուները կարող են ձեռք բերել հանդիպման օրը, հայտնում է ՀՖՖ կայքը:

Սեպտեմբերի 4-ին Կոպենհագենում կայանալիք խաղում Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների համար հատկացված տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել Դանիայի ժամանակով 14:00-ից մինչեւ 18:00«Պարկեն» ստադիոնի մոտ գտնվող տոմսարկղից: Հայ երկրպագուներին հատկացվել է ստադիոնի A տրիբունայի A11 սեկցիան: Տոմսերի արժեքն է 350 դանիական կրոն (47 եվրո): 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում