Յանա Եգորյանը Ռուսաստանի հավաքականի կազմում նվաճեց երկրորդ ոսկե մեդալը Ռիոյի Օլիմպիական խաղերում: Սուսերամարտի մրցաշարում Ռուսաստանի եւ Ուկրաինայի հավաքականները թրամարտի եզրափակիչում վիճարկեցին թիմային օլիմպիական չեմպիոնի տիտղոսը: Հաղթանակ տարավ Ռուսաստանի թիմը 45:30 հաշվով:
22-ամյա Յանա Եգորյանը Ռիոյում նվաճել էր նաեւ թրամարտի անհատական ոսկե մեդալը: Եզրափակիչում նա պարտության էր մատնել թիմակից Սոֆյա Վելիկայային:
1993 թվականին Երեւանում ծնված եւ 6 տարեկանում ընտանիքի հետ Ռուսաստան տեղափոխված Յանա Եգորյանը նաեւ 2015թ. աշխարհի չեմպիոն է, Եվրոպայի քառակի չեմպիոն, սակայն այդ տիտղոսները նվաճել է թիմային պայքարում:
Յանա Եգորյանը հայ օպերային երգիչ, կինոդերասան Հենրիկ Ալավերդյանի թոռնուհին է։ Նրա հայրը երեւանցի է: NEWS.am Sport-ի թղթակիցը Եգորյանի առաջին հաղթանակից հետո հանդիպել էր Կարապետ Ալավերդյանի հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:48 , 22 սեպտեմբերի
22:58 , 22 սեպտեմբերի
22:16 , 22 սեպտեմբերի
21:12 , 22 սեպտեմբերի
20:21 , 22 սեպտեմբերի
19:52 , 22 սեպտեմբերի
19:16 , 22 սեպտեմբերի
18:50 , 22 սեպտեմբերի
18:04 , 22 սեպտեմբերի
17:15 , 22 սեպտեմբերի