02:08 14 օգոստոսի, 2016Յանա Եգորյանը Ռուսաստանի հավաքականի կազմում նվաճեց երկրորդ ոսկե մեդալը Ռիոյի Օլիմպիական խաղերում: Սուսերամարտի մրցաշարում Ռուսաստանի եւ Ուկրաինայի հավաքականները թրամարտի եզրափակիչում վիճարկեցին թիմային օլիմպիական չեմպիոնի տիտղոսը: Հաղթանակ տարավ Ռուսաստանի թիմը 45:30 հաշվով:
22-ամյա Յանա Եգորյանը Ռիոյում նվաճել էր նաեւ թրամարտի անհատական ոսկե մեդալը: Եզրափակիչում նա պարտության էր մատնել թիմակից Սոֆյա Վելիկայային:
1993 թվականին Երեւանում ծնված եւ 6 տարեկանում ընտանիքի հետ Ռուսաստան տեղափոխված Յանա Եգորյանը նաեւ 2015թ. աշխարհի չեմպիոն է, Եվրոպայի քառակի չեմպիոն, սակայն այդ տիտղոսները նվաճել է թիմային պայքարում:
Յանա Եգորյանը հայ օպերային երգիչ, կինոդերասան Հենրիկ Ալավերդյանի թոռնուհին է։ Նրա հայրը երեւանցի է: NEWS.am Sport-ի թղթակիցը Եգորյանի առաջին հաղթանակից հետո հանդիպել էր Կարապետ Ալավերդյանի հետ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.