Ռիոյի Օլիմպիական խաղերում ավարտվեց ծանրամարտի կանանց 75 կգ քաշայինների A խմբի պայքարը: B խմբում հանդես եկած Հայաստանի ներկայացուցիչ Սոնա Պողոսյանը ընդհանուր պայքարում գրավեց 10-րդ տեղը՝ երկամարտի 223 կգ արդյունքով: Պոկում վարժությունում 18-ամյա մարզուհին բարձրացրեց 97 կգ, հրում վարժությունում՝ 126 կգ: Հայտավորված էր 15 մասնակից:
Չեմպիոնի տիտղոսը նվաճեց Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Յոն Սիմ Ռիմը, որը երկամարտում ցույց տվեց 274 կգ (121+153) արդյունք:
Արծաթե մեդալը բաժին հասավ բելառուս Դարյա Նաումովային՝ 258 կգ (116+142), երրորդ տեղը գրավեց իսպանացի Լիդիա Վալենտին Պերեսը՝ 257 կգ (116+141):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

10:57 , 29 նոյեմբերի
10:02 , 29 նոյեմբերի
09:08 , 29 նոյեմբերի 
01:55 , 29 նոյեմբերի 
01:44 , 29 նոյեմբերի
01:37 , 29 նոյեմբերի
00:13 , 29 նոյեմբերի 
23:37 , 28 նոյեմբերի
22:55 , 28 նոյեմբերի 
22:54 , 28 նոյեմբերի