14:20  ,  12 օգոստոսի, 2016

Ըմբշամարտի Հայաստանի թիմը մեկնել է Ռիո

Հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամները օգոստոսի 12-ին մեկնել են Ռիո դե Ժանեյրո, որտեղ կմասնակցեն 31-րդ ամառային Օլիմպիական խաղերին:

Հունահռոմեական ոճի թիմի կազմում Երեւան - Դոհա - Ռիո չվերթով Բրազիլիա են մեկնել՝ Միհրան Հարությունյանը (66 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (98 կգ):

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի կազմում են՝ Գառնիկ Մնացականյանը (57 կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Գեորգի Կետոեւը (97 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ):

Առաջինը պայքարի մեջ կմտնեն հունահռոմեականները: Արսեն Ջուլֆալակյանը հանդես է գալու օգոստոսի 14-ին, Մաքսիմ Մանուկյանը՝ օգոստոսի 15-ին, իսկ Միհրան Հարությունյանը եւ Արթուր Ալեքսանյանը՝ օգոստոսի  16-ին:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում