00:47  ,  12 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Միջազգային ֆեդերացիան պարզել է, թե ինչու է կանաչել օլիմպիական լողավազանի ջուրը (ֆոտո)

Լողի միջազգայիին ֆեդերացիան պարզել է, թե ինչու է Ռիոյի Օլիմպիական խաղերի ջրացատկի մրցաշարի լողավազանի ջուրը մեկ գիշերում կանաչել:

Կազմակերպության հաղորդագրությունում նշվում է, որ մաքրման ընթացքում ջրի մեջ հայտնվել են որոշ քիմիական նյութեր, ինչի հետեւանքով է փոխվել է ջրի pH-բալանսը:

Միջազգային ֆեդերացիայի հետազոտությունը ցույց է տվել, որ մարզիկների առողջությանը վտանգ չի սպառնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում