CNN-ն անդրադարձել է հայ ծանրորդ Անդրանիկ Կարապետյանի սարսափելի վնասվածքին Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող Օլիմպիական խաղերում:
77 կգ քաշայինների պայքարի պոկում վարժությունից հետո 2016թ. Եվրոպայի չեմպիոնը 174 կգ արդյունքով երկրորդ տեղում էր, սակայն հրում վարժությունում 195 կգ-ին երկրորդ մոտեցման ժամանակ վնասեց ձեռքը եւ չկարողացավ շարունակել պայքարը: 20-ամյա Կարապետյանն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց:
CNN-ի հոդվածը հրապարակվել է «Սարսափելի վնասվածքը վերջ դրեց Անդրանիկ Կարապետյանի օլիմպիական երազանքին» վերնագրով:
Անդրանիկ Կարապետյանը ծնվել է 1995 թվականի դեկտեմբերի 15-ին Վաղարշապատում։ Նա պատանիների ու երիտասարդների աշխարհի չեմպիոն է, 2015-ի Եվրոպայի փոխչեմպիոն, 2015 թ․աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2016-ի Եվրոպայի չեմպիոն։ Մեկ անգամ եղել է Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում։ Անձնական մարզիչն է Վիգեն Խաչատրյանը։
Այդ քաշային կարգում օլիմպիական չեմպիոն էր դարձել Ղազախստանը ներկայացնող Նիջաթ Ռահիմովը՝ 379 կգ (165+214), որը անձնական ավելի ցածր քաշի շնորհիվ գերազանցեց չինացի Լյուին: 2012թ. օլիմպիական չեմպիոնը եւս երկամարտում հավաքեց 379 կգ (177+202) եւ գրավեց երկրորդ տեղը:









Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի
19:07 , 11 սեպտեմբերի
18:45 , 11 սեպտեմբերի 
18:10 , 11 սեպտեմբերի