01:34  ,  11 օգոստոսի, 2016

Նազիկ Ավդալյանը՝ Ռիոյից. Աչքերիս դիմացը սեւացել էր, ոտքերս չէի զգում, բայց ստացվեց

Չեմ զգացել, թե ինչպես կարողացա գլխավերեւումս պահել 135 կիլոգրամը, աչքերիս պատկերը սեւացել էր, ոտքերս էլ չէի զգում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի ծանրամարտի կանանց 5-րդ տեղ զբաղեցրած, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը:

69 կգ քաշայինների պոկում վարժությունում Եվրոպայի այս տարվա չեմպիոնը ցույց տվեց 107 կգ արդյունք, իսկ հրում վարժությունում բարձրացրեց 135 կգ: Երկամարտի 242 կգ արդյունքով Նազիկ Ավդալյանը գրավեց 5-րդ տեղը:

«Չգիտեմ ինչ ասեմ, ինչպես նկարագրեմ զգացողություններս, ապրումներս: Ուրախ եմ, որ կարողացա օգտագործել իմ հնարավորությունները: Հիմա արդեն չեմ հիշում, թե ինչպես եմ գլխավերեւումս պահել 135 կիլոգրամը, որովհետեւ աչքերիս դիմացը սեւացել էր, ոտքերս չէի զգում: Չէի կարողանում ֆիքսել քաշը, բայց ստացվեց: Արեցի այն, ինչ կարող էի»,- ասաց Նազիկ Ավդալյանը:

Հիշեցնենք, որ չեմպիոնի տիտղոսը նվաճեց չինացի Յանմեյ Սյանը, որը երկամարտում հավաքեց 261 կգ՝ 116+145: Արծաթե մեդալակիր դարձավ ղազախ Ժազիրա Ժապարկուլը՝ 259 կգ (115+144):  Բրոնզե մեդալակիր դարձավ Եգիպտոսի ներկայացուցիչ Սառա Ահմեդը՝ 255 կգ (112+143): Չորրորդ տեղը գրաված կոլումբացի Սոլիս Արբոլեդայի արդյունքն է 253 կգ (110+143):

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով