12:33  ,  10 օգոստոսի, 2016

Ռիո-2016. 5-րդ օրը կվիճարկվի 20 տիտղոս, Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ

Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 10-ին Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ կմտնեն 4 մարզիկներ:

Ծանրամարտի մրցաշարում կմեկնարկեն 77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանն ու 69 կգ քաշային Նազիկ Ավդալյանը:

Բռնցքամարտի մրցաշարում էլ առաջին մենամարտերը կանցկացնեն 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը եւ 56 կգ քաշային Արամ Ավագյանը:

Օգոստոսի 10-ին Ռիո-2016-ում կվիճարկվի մեդալների 20 հավաքածու:

Մրցումային 4 օրերից հետո մեդալային հաշվարկի առաջարն ԱՄՆ-ն է, որն ունի 9 ոսկե, 8 արծաթե ու 9 բրոնզե մեդալ:

Ռիո-2016. 5-րդ օր, եզրափակիչներ

15:30 (Երեւանի ժամանակով). Հեծանվասպորտ (խճուղային), կանայք, մրցում առանձին մեկնարկով  

17:00. Հեծանվասպորտ (խճուղային), տղամարդիկ, մրցում առանձին մեկնարկով  

17:22. Ակադեմիական թիավարություն, տղամարդիկ, չորստեղանի

17:34. Ակադեմիական թիավարություն, կանայք, չորստեղանի

19:00. Գնդակային հրաձգություն, տղամարդիկ, ատրճանակ, 50 մետր

20:30. Թիավարություն, տղամարդիկ, ոլորավայրէջք, մեկտեղանի կանոե

22:00. Ստենդային հրաձգություն, տղամարդիկ, կրկնակի տրապ

22:30. Ձյուդո, կանայք, 70 կգ

22:30. Ձյուդո, տղամարդիկ, 90 կգ

22:30. Ծանրամարտ, կանայք, 69 կգ (Նազիկ Ավդալյան)

23:00. Ջրացատկ, տղամարդիկ, զուգահեռ ոստնակացատկ, 3 մետր

23:00. Սպորտային մարմնամարզություն, տղամարդիկ, բազմամարտ

00:30. Սուսերամարտ, կանայք, անհատական մրցում, ճկասուսեր

1:30. Սուսերամարտ, տղամարդիկ, անհատական մրցում, խոցասուսեր

2:00. Ծանրամարտ, տղամարդիկ, 77 կգ (Անդրանիկ Կարապետյան)

4:30. Սեղանի թենիս, կանայք, մենախաղ

5:03. Լող, տղամարդիկ, բրաս, 200 մետր

5:54. Լող, կանայք, բաթերֆլայ, 200 մետր

6:03. Լող, տղամարդիկ, ազատ ոճ, 100 մետր

6:55. Լող, կանայք, ազատ ոճ, 4 х 200 փոխանցումալող

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում