20:49  ,  9 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Զինված կողոպուտ Չեռնոգորիայի պատվիրակության դեմ, առեւանգել են ՄՕԿ-ի ավտոմեքենան

Ռիոյում զինված հարձակում է տեղի ունեցել Չեռնոգորիայի Ազգային օլիմպիական կոմիտեի պատվիրակության անդամների դեմ, հաղորդում է BBC-ն: Օդանավակայանի ճանապարհին զինված հանցագործները ավտոմեքենայով փակել են Չեռնոգորիայի պատվիրակության ավտոմեքենային ճանանապարհը, զենքի պարտադրանքով դուրս են բերել մարդկանց, կողոպտել նրանց եւ առեւանգել են Միջազգային օլիմպիական կոմիտեին պատկանող ավտոմեքենան, որի մեջ են եղել տուժածները:

Միջադեպից հետո Չեռնոգորիայի օլիմպիական կոմիտեն պաշտոնական բողոք է հղել Բրազիլիայի Արտաքին գործերի նախարարությանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում