13:34  ,  9 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Չորրորդ օրը կվիճարկվի մեդալների 15 հավաքածու

Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 9-ին կվիճարկվի մեդալների 15 հավաքածու: 33 մարզիկներով Ռիո-2016-ին ներկայացած Հայաստանն այսօր ներկայացուցիչ չունի:

Ռիո-2016. Չորրորդ օր, եզրափակիչներ

17:00 (Երեւանի ժամանակով). Ձիասպորտ, եռամարտ, թիմային մրցում

19:30. Թիավարություն, մեկտեղանոց կանոե

20:00. Ձիասպորտ, եռամարտ, անհատական մրցում

21:30. Գնդակային հրաձգություն, կանայք, ատրճանակ, 25 մետր

21:30. Ձյուդո, կանայք, 63 կգ

21:30. Ձյուդո, տղամարդիկ, 81 կգ

21:30. Ծանրամարտ, կանայք, 63 կգ

22:00. Ջրացատկ, կանայք, զուգահեռ ոստնակացատկ, 10 մետր

22:00. Սուսերամարտ, տղամարդիկ, անհատական մրցում, խոցասուսեր

22:00. Սպորտային մարմնամարզություն, կանայք, թիմային պայքար

1:00. Ծանրամարտ, տղամարդիկ, 69 կգ

4:19. Լող, կանայք, ազատ ոճ, 200 մետր

4:28. Լող, տղամարդիկ, բաթերֆլայ, 200 մետր

5:29. Լող, կանայք, համալիր լող, 200 մետր

5:38. Լող, տղամարդիկ, ազատ ոճ, 4х200 փոխանցումալող

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում