15:08  ,  9 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Ուսեյն Բոլթը սամբա է պարել ասուլիսի վերջում

Վեցակի օլիմպիական չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր, աշխարհի 11-ակի չեմպիոն Ուսեյն Բոլթի ասուլիսն ուրախ է անցել Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում:

Ջամայկացի արագավազորդի ասուլիսն անցկացվել է ոչ թե սովորական սրահում, այլ Հարավային Ամերիկայի ամենամեծ թատրոնում, որը վարձել էին հատուկ այդ միջոցառման համար:

Բոլթը մեկ ժամից ավելի պատասխանել է լրագրողների հարցերին, իսկ վերջում մարզիկը թատրոնի բեմից հեռացել է բրազիլական սամբա պարելով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում