Գերմանացի թենիսիստ Ֆիլիպ Կոլշրայբերը ոտքի կոտրվածքի պատճառով ավարտել է պայքարը Ռիոյի Օլիմպիական խաղերի թենիսի մենախաղի մրցաշարում:
«Մի քանի օր առաջ բժիշկներն ախտորոշել էին աջ ոտքի վնասվածք: Սակայն առաջին շրջանում տարածքս հաղթանակից հետո ցավն ուժեղացավ, եւ հետազոտությունը ցույց տվեց, որ կոտրվածք ունեմ: Ապաքինվելու համար կպահանջվի մինչեւ երկու ամիս»,- Կոլշրայբերի խոսքը մեջբերում է ITF-ի կայքը:
Առաջին շրջանում Կոլշրայբերը երեք սեթում պարտության էր մատնել արգենտինացի Գվիդո Պելյիին: Նրա հաջորդ մրցակիցը պետք է լիներ սլովակ Անդրեյ Մարտինը, որն առանց պայքարի դուրս կգա երրորդ շրջան:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:55 , 11 սեպտեմբերի 
12:20 , 11 սեպտեմբերի
11:36 , 11 սեպտեմբերի
11:02 , 11 սեպտեմբերի
10:37 , 11 սեպտեմբերի 
10:16 , 11 սեպտեմբերի
09:54 , 11 սեպտեմբերի
09:07 , 11 սեպտեմբերի 
00:58 , 11 սեպտեմբերի 
23:38 , 10 սեպտեմբերի