13:40  ,  8 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Երկրորդ օրվանից հետո առաջատարն ամերիկացիներն են (ֆոտո)

Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի մրցումային երկրորդ օրվանից հետո մեդալային հաշվարկում առաջատարն ԱՄՆ-ի թիմն է: Ամերիկացիները նվաճել են 12 մեդալ՝ 3 ոսկե, 5 արծաթե ու 8 բրոնզե:

Երկրորդ տեղում Չինաստանն է 3 ոսկե, 2 արծաթե, 3 բրոնզե մեդալով: Ավստրալիան եզրափակում է լավագույն եռյակը՝ 3 ոսկի, 3 բրոնզ:

Մրցումային 2 օրերին ոսկե մեդալ են նվաճել 17 երկրներ:

Հիշեցնենք, որ Հայաստանը Ռիո-2016-ին ներկայացրել է 33 մարզիկով եւ դեռ մեդալ չի նվաճել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում