Երեւանի «Արարատը» շարունակում է համալրել կազմը եւ օգոստոսի 3-ին պայմանագրեր է ստորագրել եւս 4 ֆուտբոլիստների հետ, փոխանցում է ակումբի կայքը:
27-ամյա ուկրաինացի կիսապաշտպան Մարատ Դաուդովը ժամանակին հաջողությամբ հանդես է եկել Կապանի «Գանձասարում», ներկայացրել է մի շարք ուկրաինական թիմեր: Վերջերս Դաուդովը «Գորնյակից» տեղափոխվել էր «Ալաշկերտ», սակայն հետագայում խզեց պայմանագիրը երեւանյան ակումբի հետ:
29-ամյա պաշտպան Գեւորգ Պողոսյանը եւ 26-ամյա կիսապաշտպան Ռաֆայել Ղազարյանն «Արարատ» են տեղափոխվել «Ալաշկերտից», որի կազմում նախորդ մրցաշրջանում նվաճել էին Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: 30-ամյա պաշտպան Ռաֆայել Սաֆարյանը նախկինում խաղացել է «Արարատում»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:04 , 3 նոյեմբերի
00:49 , 3 նոյեմբերի 
00:26 , 3 նոյեմբերի
23:01 , 2 նոյեմբերի
22:02 , 2 նոյեմբերի
21:10 , 2 նոյեմբերի
20:15 , 2 նոյեմբերի
19:08 , 2 նոյեմբերի
18:04 , 2 նոյեմբերի
17:07 , 2 նոյեմբերի