«Արարատն» ունի եւս 4 նորեկ

23:30   3 օգոստոսի, 2016

Երեւանի «Արարատը» շարունակում է համալրել կազմը եւ օգոստոսի 3-ին պայմանագրեր է ստորագրել եւս 4 ֆուտբոլիստների հետ, փոխանցում է ակումբի կայքը:

27-ամյա ուկրաինացի կիսապաշտպան Մարատ Դաուդովը ժամանակին հաջողությամբ հանդես է եկել Կապանի «Գանձասարում», ներկայացրել է մի շարք ուկրաինական թիմեր: Վերջերս Դաուդովը «Գորնյակից» տեղափոխվել էր «Ալաշկերտ», սակայն հետագայում խզեց պայմանագիրը երեւանյան ակումբի հետ:

29-ամյա պաշտպան Գեւորգ Պողոսյանը եւ 26-ամյա կիսապաշտպան Ռաֆայել Ղազարյանն «Արարատ» են տեղափոխվել «Ալաշկերտից», որի կազմում նախորդ մրցաշրջանում նվաճել էին Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: 30-ամյա պաշտպան Ռաֆայել Սաֆարյանը նախկինում խաղացել է «Արարատում»:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.