16:06  ,  3 օգոստոսի, 2016

Մարկ Կլատենբուրգը Եվրո-2016-ի եւ Չեմպիոնների լիգայի դաջվածք է արել (ֆոտո)

Անգլիացի մրցավար Մարկ Կլատենբուրգը դաջվածք է արել Ֆրանսիայում կայացած Եվրո-2016-ի եւ Չեմպիոնների լիգայի տարբերանշաններով:

Ավարտված մրցաշրջանում Կլատենբուրգը սպասարկել էր Ֆրանսիայի եւ Պորտուգալիայի հավաքականների միջեւ Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղն ու Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Մադրիդի «Ռեալի» ու «Աթլետիկոյի» միջեւ: Այս տարի նա աշխատել էր նաեւ Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում