21:21  ,  2 օգոստոսի, 2016

Հենրիխ Մխիթարյանը՝ հուլիսի ամենաթանկ տրանսֆերների խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

Transfermarkt-ը կազմել է հուլիս ամսվա ամենաթանկ տրանսֆերների խորհրդանշական հավաքականը, որում տեղ է գտել նաեւ Հենրիխ Մխիթարյանը: Աղբյուրի համաձայն՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանին ձեռք բերելու համար անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» 42 միլիոն եվրո է վճարել Դորտմունդի «Բորուսիային»:

Այս ամռան ամենաթանկ տրանսֆերը Թուրինի «Յուվենտուսի» նորեկ Գոնսալո Իգուաինն է, որի վաճառքից իտալական «Նապոլին» ստացել է 90 միլիոն եվրո:

Հուլիսի ամենաթանկ տրանսֆերների խորհրդանշական հավաքականը

Պերլուիջի Գոլինի («Վերոնայից» տեղափոխվել է «Աստոն Վիլա») – 5 միլիոն եվրո

Շիմե Վրսալկո («Սասուոլոյից»՝ «Աթլետիկո») – 16 միլիոն եվրո

Ջեյմս Տոմկինս («Վեստ Հեմից»՝ «Քրիսթալ Փելաս») – 11,7 միլիոն եվրո

Սամուել Ումտիտի («Լիոնից»՝ «Բարսելոնա») – 25 միլիոն եվրո

Լյուկ Դին (ՊՍԺ-ից՝ «Բարսելոնա») – 16,5 միլիոն եվրո

Անդրե Շյուրլե («Վոլֆսբուրգից»՝ «Բորուսիա») – 30 միլիոն եվրո

Ն՛Գոլո Կանտե («Լեսթերից»՝ «Չելսի») – 35,8 միլիոն եվրո

Գժեգոժ Կրիխովյակ («Սեւիլիայից»՝ ՊՍԺ) – 33,6 միլիոն եվրո

Հենրիխ Մխիթարյան («Բորուսիայից»՝ «Մանչեսթեր Յունայթեդ») – 42 միլիոն եվրո

Միշի Բատշուաի («Մարսելից»՝ «Չելսի») – 39 միլիոն եվրո

Գոնսալո Իգուաին («Նապոլիից»՝ «Յուվենտուս») – 90 միլիոն եվրո

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով