Հայաստանի սպորտի նախարարը Ռիո-2016-ից մեծ թվով օլիմպիական մեդալների ակնկալիք ունի։
Ռիո-2016-ից հույսերը շատ մեծ են, սպասելիքներն ահռելի մեծ են, որովհետեւ բոլոր մարզիկները պատրաստ են ու այս 33-ից յուրաքանչյուրն էլ հնարավորություն ունի մեդալ նվաճել: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանն, ով այս գիշեր Հայաստանի օլիմպիական պատվիրակության երկրորդ խմբին ճանապարհել է Ռիո՝ 31-րդ ամառային Օլիմպիական խաղերին:
«Ես միանշանակ համակարծիք եմ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, որ մեր 33 օլիմպիականներից 20-ը մեդալի իրական հավակնորդ են: Չեմ կարող առանձնացնել, թե որ մարզաձեւերից: Այս Օլիմպիական խաղերն այն Խաղերն են, որ բոլոր մարզաձեւերից էլ կարող ենք մեդալ ունենալ: Պատահական չէ, որ ներկայացուցիչներ ունենք լողից, աթլետիկա մարզաձեւում 6 մարզիկները իրենք իրենց ուժերով նվաճել են օլիմպիական ուղեգրերը եւ երբեւէ Օլիմպիական խաղերին այսքան հայ աթլետ վարկանիշ ձեռք չի բերել: Ամենը երկար աշխատանքի արդյունք է՝ ՀԱՕԿ-ի, ազգային ֆեդերացիաների եւ սպորտի նախարարության աշխատանքն է: Ամենաբարձր մեդալների հույսերով օլիմպիական թիմին ճանապարհում ենք Ռիո»,- ասաց Գաբրիել Ղազարյանը:
Սպորտի նախարարը Ռիո կմեկնի օգոստոսի 9-ին: Խաղերի բացման արարողությունը օգոստոսի 5-ին է:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

02:25 , 12 սեպտեմբերի 
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի
19:07 , 11 սեպտեմբերի