19:58  ,  2 հուլիսի, 2012

Լոնդոն-2012. Ֆուտբոլի Մեծ Բրիտանիայի օլիմպիական հավաքականի կազմը

Հայտնի է դարձել ֆուտբոլի Մեծ Բրիտանիայի օլիմպիական հավաքականի վերջնական կազմը:

Բրիտանական հավաքականի գլխավոր մարզիչ Ստյուարտ Պիրսը կազմում 18 ֆուտբոլիստ է ընդգրկել, որոնք ներկայացնում են միայն Անգլիան եւ Ուելսը, հաղորդում է The Telegraph-ը:

Դարպասապահներ. Ջեկ Բատլանդ («Բիրմինհեմ»), Ջեյսոն Սթիլ («Միդլսբրո»):

Պաշտպաններ. Ռայան Բերտրան («Չելսի»), Սթիվեն Կոլկեր («Տոտենհեմ»), Միկա Ռիչարդս («Մանչեսթեր Սիթի»), Քրեյգ Դոուսոն («Վեսթ Բրոմվիչ»), Ջեյմս Թոմկինս («Վեսթ Հեմ»), Նիլ Թեյլոր («Սուոնսի»):

Կիսապաշտպաններ. Ջո Ալեն («Սուոնսի»), Թոմ Քլեւերլի, Ռայան Գիգզ (երկուսն էլ` «Մանչեսթեր Յունայթեդ»), Ջեք Կորկ («Սաութհեմպտոն»), Աարոն Ռեմսի («Արսենալ»), Դենի Ռոուզ («Տոտենհեմ»):

Հարձակվողներ. Քրեյգ Բելամի («Լիվերպուլ»), Սքոթ Սինկլեյեր («Սուոնսի»), Մարվին Սորդել («Բոլթոն»), Դանիել Սթարիջ («Չելսի»):

Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով կազմից դուրս մնաց «Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում