09:14  ,  12 հուլիսի, 2016

Չեմպիոնների լիգա. «Դինամո» - «Ալաշկերտ». Բուքմեյքերների կարծիքը

Ֆուտբոլի Հայաստանի նորընծա չեմպիոն «Ալաշկերտի» եւ Թբիլիսիի «Դինամոյի» միջեւ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում ֆավորիտ է համարվում վրացական ակումբը:

Bet 365 բուքմեյքերական գրասենյակը «Դինամոյի» հաղթանակը գնահատում է 1.5 գործակցով, իսկ «Ալաշկերտինը»՝ 5.5: Ոչ ոքիի գործակիցը 3.75 է:

Թբիլիսիում «Դինամո» - «Ալաշկերտ» խաղը կկայանա հուլիսի 12-ին Բորիս Պայչաձեի անվան ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:00-ին: Հանդիպումը կսպասարկի ռումինական մրցավարական բրիգադը՝ Սեբաստիան Կոլտեսկուի գլխավորությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով