11:44  ,  9 հուլիսի, 2016

Վենեսուելա. Հովհաննես Բաչկովը՝ օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթող (ֆոտո)

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը նվաճել է Վենեսուելայում անցկացվող Ռիո-2016-ի վերջին օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթողի կոչումը՝ քաթարցի մրցակցին նոկաուտի ենթարկելով երրորդ ռաունդում:

Հովհաննես Բաչկովը օլիմպիական ուղեգիրն ապահովել էր կիսաեզրափակիչում տարած հաղթանակի շնորհիվ: Հայկական բռնցքամարտի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանն օլիմպիական ռինգ դուրս կգա հինգ մասնակիցներով:

Բաչկովից առաջ ուղեգրեր էին նվաճել 49 կգ քաշային Արթուր Հովհաննսյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը եւ 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English