00:37  ,  9 հուլիսի, 2016

Ուելսի հավաքականին հայրենիքում դիմավորել է 200 հազար երկրպագու (ֆոտո)

Ֆուտբոլի Ուելսի ազգային հավաքականին հայրենիքում դիմավորել է 200 հազար երկրպագու: Եվրո-2016-ի կիսաեզրափակիչում պարտվելուց հետո թիմը վերադարձել է Կարդիֆ, որի փողոցներում տեղի է ունեցել ֆուտբոլիստների ավտոբուսային շքերթը, հաղորդում է dailymail-ը:

Հիշեցնենք, որ պատմության մեջ առաջին անգամ Ուելսի հավաքականը հասավ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ: Քրիս Քոուլմենի գլխավորած թիմը Ֆրանսիայում 2:0 հաշվով հաղթեց Սլովակիային, 3:0 հաշվով՝ Ռուսաստանին, 1:0 հաշվով՝ Հյուսիսային Իռլանդիային, 3:1 հաշվով՝ Բելգիային: Եզրափակիչի ուղեգրի համար Ուելսի թիմը 0:2 հաշվով պարտվեց պորտուգալացիներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով