10:02  ,  16 նոյեմբերի, 2026

Անգլիան ընդհատեց Իսպանիայի ռեկորդային անպարտելի շարքը՝ 43 խաղ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Անգլիայի հավաքականն ընդհատեց աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի ռեկորդային անպարտելի շարքը։

Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրում Իսպանիան տանը 2:3 հաշվով պարտվեց անգլիացիներին։

2024 թվականից Իսպանիան չէր պարտվել 43 անընդմեջ խաղում (խաղային ժամանակ)։ 2025թ․ Ազգերի լիգայի եզրափակիչում հետխաղային 11-մետրանոցներով պարտվել է Պորտուգալիային։

Անգլիան ու Իսպանիան դուրս են եկել Ազգերի լիգայի քառորդ եզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print