01:10  ,  5 հուլիսի, 2016

Եվրո-2016. Իսլանդիայի հավաքականին հայրենիքում դիմավորել են հերոսավայել

Ֆուտբոլի Իսլանդիայի հավաքականը վերադարձել է հայրենիք եւ արժանացել է շքեղ ընդունելության: Մի քանի տասնյակ հազար մարդ է հավաքվել մայրաքաղաք Ռեյկյավիկի փողոցներում դիմավորելու Եվրո-2016-ի քառորդ եզրափակիչ հասած թիմին: Քաղաքի կենտրոնական զբոսայգում տեղի է ունեցել մեծ համերգ:

Հիշեցնենք, որ Իսլանդիայի հավաքականը 1/8 եզրափակիչում 2:1 հաշվով հաղթեց Անգլիայի թիմին, իսկ քառորդ եզրափակիչում 2:5 հաշվով պարտվեց Ֆրանսիային: Իսլանդիան առաջին անգամ էր նվաճել Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու իրավունք:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով