01:10 5 հուլիսի, 2016Ֆուտբոլի Իսլանդիայի հավաքականը վերադարձել է հայրենիք եւ արժանացել է շքեղ ընդունելության: Մի քանի տասնյակ հազար մարդ է հավաքվել մայրաքաղաք Ռեյկյավիկի փողոցներում դիմավորելու Եվրո-2016-ի քառորդ եզրափակիչ հասած թիմին: Քաղաքի կենտրոնական զբոսայգում տեղի է ունեցել մեծ համերգ:
Հիշեցնենք, որ Իսլանդիայի հավաքականը 1/8 եզրափակիչում 2:1 հաշվով հաղթեց Անգլիայի թիմին, իսկ քառորդ եզրափակիչում 2:5 հաշվով պարտվեց Ֆրանսիային: Իսլանդիան առաջին անգամ էր նվաճել Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու իրավունք:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.