Դորտմունդի «Բորուսիան» Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին» վաճառել է 42 միլիոն եվրոյով, հաղորդում է sueddeutsche-ն:
Մխիթարյանն այդ ցուցանիշով դարձավ հետխորհրդային տարածքի ամենաթանկ ֆուտբոլիստը՝ հետ թողնելով ուկրաինացի Անդրեյ Շեւչենկոյին, որը 2006 թվականին իտալական «Միլանից» Լոնդոնի «Չելսի» էր տեղափոխվել 40 միլիոն եվրոյով:
Դորտմունդի «Բորուսիան» արդեն պաշտոնապես հայտարարել է Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության մասին: 27-ամյա հայ ֆուտբոլիստը պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդը» հետ կկնքի Մեծ Բրիտանիայում աշխատանքի իրավունքի ձեւակերպումից հետո:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

21:11 , 24 հոկտեմբերի 
20:40 , 24 հոկտեմբերի
19:57 , 24 հոկտեմբերի
19:56 , 24 հոկտեմբերի 
18:56 , 24 հոկտեմբերի 
18:32 , 24 հոկտեմբերի
17:23 , 24 հոկտեմբերի
13:36 , 24 հոկտեմբերի 
12:58 , 24 հոկտեմբերի 
12:41 , 24 հոկտեմբերի