18:07 3 հուլիսի, 2016Դորտմունդի «Բորուսիան» Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին» վաճառել է 42 միլիոն եվրոյով, հաղորդում է sueddeutsche-ն:
Մխիթարյանն այդ ցուցանիշով դարձավ հետխորհրդային տարածքի ամենաթանկ ֆուտբոլիստը՝ հետ թողնելով ուկրաինացի Անդրեյ Շեւչենկոյին, որը 2006 թվականին իտալական «Միլանից» Լոնդոնի «Չելսի» էր տեղափոխվել 40 միլիոն եվրոյով:
Դորտմունդի «Բորուսիան» արդեն պաշտոնապես հայտարարել է Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության մասին: 27-ամյա հայ ֆուտբոլիստը պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդը» հետ կկնքի Մեծ Բրիտանիայում աշխատանքի իրավունքի ձեւակերպումից հետո:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.