11:07  ,  3 հուլիսի, 2016

Յոահիմ Լյով. Գերմանիան ամբողջ ընթացքում առավելություն ուներ Իտալիայի նկատմամբ

Գերմանիան ամբողջ հանդիպման ընթացքում առավելություն ուներ մրցակցի նկատմամբ, ասել է Բունդեսթիմի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը Եվրո-2016-ի քառորդ եզրափակիչում Իտալիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո:

«Կարծում եմ՝ մենք 120 րոպե ավելի լավ խաղացինք: Մենք ենք մեղավոր, որ գործը չավարտեցինք հիմնական ժամանակում: 2:0-ի փոխարեն ստացանք 1:1: Ցավալի է: Բայց ես հպարտ եմ, որ տղաները չհանձնվեցին եւ արդյունքում հաղթեցինք:

Իհարկե, հենց մեկնարկում Խեդիրային կորցնելուց հետո բարդ էր: Նա աքիլեսյան ջլի վնասվածք ունի: Մարիո Գոմեսը մկանային խնդիրներ ունի: Կիսաեզրափակիչում երկուսի մասնակցությունն էլ առայժմ հարցականի տակ է»,- Յոահիմ Լյովի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ Գերմանիա - Իտալիա հանդիպման հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով, հետխաղյա 11 մետրանոցներով աշխարհի չեմպիոն Գերմանիան հաղթել է 6:5 հաշվով:

Հուլիսի 7-ին կայանալիք կիսաեզրափակիչում Գերմանիայի հավաքականը կմրցի Ֆրանսիա - Իսլանդիա դիմակայության հաղթողի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով