11:07 3 հուլիսի, 2016Գերմանիան ամբողջ հանդիպման ընթացքում առավելություն ուներ մրցակցի նկատմամբ, ասել է Բունդեսթիմի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը Եվրո-2016-ի քառորդ եզրափակիչում Իտալիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո:
«Կարծում եմ՝ մենք 120 րոպե ավելի լավ խաղացինք: Մենք ենք մեղավոր, որ գործը չավարտեցինք հիմնական ժամանակում: 2:0-ի փոխարեն ստացանք 1:1: Ցավալի է: Բայց ես հպարտ եմ, որ տղաները չհանձնվեցին եւ արդյունքում հաղթեցինք:
Իհարկե, հենց մեկնարկում Խեդիրային կորցնելուց հետո բարդ էր: Նա աքիլեսյան ջլի վնասվածք ունի: Մարիո Գոմեսը մկանային խնդիրներ ունի: Կիսաեզրափակիչում երկուսի մասնակցությունն էլ առայժմ հարցականի տակ է»,- Յոահիմ Լյովի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Հիշեցնենք, որ Գերմանիա - Իտալիա հանդիպման հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով, հետխաղյա 11 մետրանոցներով աշխարհի չեմպիոն Գերմանիան հաղթել է 6:5 հաշվով:
Հուլիսի 7-ին կայանալիք կիսաեզրափակիչում Գերմանիայի հավաքականը կմրցի Ֆրանսիա - Իսլանդիա դիմակայության հաղթողի հետ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.