20:10  ,  22 հունիսի, 2016

Ինյեստա. Ես էի պատրաստվում իրացնել 11 մետրանոցը, բայց Ռամոսը վստահ էր իր ուժերին

Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան պատմել է, որ Խորվաթիայի հավաքականի դարպասին նշանակված 11 մետրանոցը պետք է ինքն իրացներ։

«Ես էի պատրաստվում մոտենալ գնդակին, բայց Սերխիոն վստահ էր իր ուժերին եւ խնդրեց զիջել։ Վրիպում է նա, ով հարված է կատարում։ Ցավոք, նա հաջողության չհասավ, բայց մենք շարունակում ենք գնալ առաջ։ Մեր թիմը մարտական ռեժիմում կպատրաստվի Իտալիայի դեմ խաղին։ Մենք կձգտենք հաղթանակ տանել»,- Ինյեստայի խոսքը մեջբերում է AS-ը։

Հիշեցնենք, որ Ռամոսը 72-րդ րոպեին 11 մետրանոցից վրիպել էր 1:1 հաշվի ժամանակ, իսկ վերջնամասում խորվաթները կամային հաղթանակ էին տարել 2։1 հաշվով եւ 7 միավորով գրավել Եվրո-2016-ի D խմբի առաջին տեղը: Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան 6 միավորով գրավեց երկրորդ տեղը եւ 1/8 եզրափակիչում կհանդիպի Իտալիային: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս