20:10 22 հունիսի, 2016Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան պատմել է, որ Խորվաթիայի հավաքականի դարպասին նշանակված 11 մետրանոցը պետք է ինքն իրացներ։
«Ես էի պատրաստվում մոտենալ գնդակին, բայց Սերխիոն վստահ էր իր ուժերին եւ խնդրեց զիջել։ Վրիպում է նա, ով հարված է կատարում։ Ցավոք, նա հաջողության չհասավ, բայց մենք շարունակում ենք գնալ առաջ։ Մեր թիմը մարտական ռեժիմում կպատրաստվի Իտալիայի դեմ խաղին։ Մենք կձգտենք հաղթանակ տանել»,- Ինյեստայի խոսքը մեջբերում է AS-ը։
Հիշեցնենք, որ Ռամոսը 72-րդ րոպեին 11 մետրանոցից վրիպել էր 1:1 հաշվի ժամանակ, իսկ վերջնամասում խորվաթները կամային հաղթանակ էին տարել 2։1 հաշվով եւ 7 միավորով գրավել Եվրո-2016-ի D խմբի առաջին տեղը: Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան 6 միավորով գրավեց երկրորդ տեղը եւ 1/8 եզրափակիչում կհանդիպի Իտալիային:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.