Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան հաստատել է վազորդ Լիլիթ Հարությունյանի օլիմպիական ուղեգիրը: Հարությունյանը նորմատիվը կատարել էր Արտաշատում անցկացված Հայաստանի առաջնության ժամանակ 400 մետր արգելավազքում, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:
Աթլետիկայի Հայաստանի հավաքականից օլիմպիական ուղեգրեր ունեն նաեւ վազորդներ Դիանա Խուբեսերյանը, Գայանե Չիլոյանը, եռացատկորդ Լեւոն Աղասյանը եւ հեռացատկորդ Ամալյա Շառոյանը:
Հայաստանն ունի Օլիմպիական խաղերի 28 ուղեգիր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում